Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի սահմանները բացելու մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը քննարկում է երկրի սահմանները բացելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Պեսկովն ընդգծել է, որ դեռևս որոշում չի ընդունվել, սակայն քննարկումները շարունակվում են։ Մարտի 27-ից ռուսական կողմը դադարեցրել է ավիահաղորդակցությունը երկրների հետ, որի պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։
Մարտի 31-ից Ռուսաստանի քաղաքացիները տարբեր երկրներից կարողանում են վերադառնալ իրենց բնակավայր։