Հնդկաստանում կայծակի հարվածից մահացել է 26 մարդ

Այս թեմայով
- Հնդկաստանում ևս սկսվեց կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պատվաստումը
- ԱՀԿ-ի փորձագետները ժամանել են Հնդկաստան, որտեղ տեղի է ունեցել անհայտ հիվանդության բռնկում
- Շվեյցարիայում 14 դեռահասներ կայծակի հարված են ստացել ֆուտբոլային խաղադաշտում
- Հնդկաստանում հեղեղումները շարունակվում են․ զոհերի թիվը հասնում է 85-ի
Հնդկաստանի Բիհարի նահանգում կայծակի հարվածից զոհվել է ավելի քան 26 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Hindustan Times-ից։
Աղբյուրը նշում է, որ միայն հունիս ամսին կայծակի հարվածներից նահանգում մահացել է 103 մարդ։ Նահանգի ղեկավարությունը նշում է, որ բնակիչները կայծակի ժամանակ շարունակում են դրսում աշխատել, ինչի պատճառով էլ զոհերի թիվն այդքան մեծ է։
Ընդգծենք, որ նահանգում անձրևներն ու ամպրոպները շարունակվում են։