Լիոնել Մեսսին ցանկանում է հաջորդ տարի հեռանալ «Բարսելոնայից»
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նախատեսնում է 2021 թվականին հեռանալ ակումբից։
Այս մասին հայտնում է Cadena SER-ը։ Կատալոնական ակումբի վերջին շրջանի անհաջողությունները դրդել են, որպեսզի Մեսսին չերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
Արգենտինացին հոգնել է ակումբի ներսում տիրող վատ մթնոլորտից։ Այս ամենի հետ մեկտեղ արդեն երկար ժամանակ ակումբը չի կարողանում մշակել և ունենալ նախագիծ, որը կօգնի նվաճել նոր տիտղոսներ։