Չեխիայում սկսեց աշխատել 5G-ն
Չեխիայում հուլիսի 1-ից սկսեց աշխատել 5G բջջային ցանցը։ Երկրում ցանցի գործարկումը սկսվեց Պրահայում և Կոլինայում։ Այս մասին տեղեկանում ենք eadaily.com-ից։ Նշվում է, որ մինչև ամառվա վերջ 5G-ն հասանելի կլինի Չեխիայի բնակիչների 15 տոկոսի մոտ։
Մասնագետներն ընդգծում են, որ սա 10 անգամ ավելի արագ է, քան 4GLTE-ն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան գործածել 5G-ն,նրանք պարտավոր են գնել նոր SIM քարտ և սմարթֆոն։ Հիշեցնենք, որ 5G-ի ի հայտ գալուց հետո համացանցում մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, որ 5G-ն արագացնում է կորոնավիրուսի տարածումը, ոչնչացնում է ծառի կեղևն ու սպանում է թռչուններին։
Չեխիայում այս բոլոր տեղեկությունները հերքեցին մի շարք նախարարություններ։