Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում. Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձել է Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ առողջապահության նախարարի գրառմանը՝ կապված գյումրեցի 82֊ամյա տատիկի հետ։ Վերջինիս դին հողին էին հանձնել այլ կնոջ փոխարեն։ Արսեն Թորոսյանը իր ուղերձն ուղղել էր Նաիրա Զոհրաբյանին։
Իվետա Տոնոյանը գրել է.
«Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար...
Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, կորոնավիրուսի հիվանդացության ու մահերի ցուցանիշները արդեն անկառավարելի տեմպեր են արձանագրում, մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում...
Ինչպես ասում են` no comment...»:
Ավելի վաղ Թորոսյանի գրառմանն անդրադարձել էր նաև Նաիրա Զոհրաբյանը։