Իրանում COVID-19-ից մահացել է 11 հազար մարդ
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 11 հազարի։ Այս մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Վերջին 24 ժամում երկրում մահացել է 148 հիվանդ։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակի 232 հազար դեպք, որոնցից 11 հազարը մահացել են։
Այս պահին Իրանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը կազմում է 194 հազարի։