Ֆիլիպիններում ազատ է արձակվել 15 հազար բանտարկյալ
Ֆիլիպիններում ավելի քան 15 հազար բանտարկյալի ազատ են արձակել մարտի 17-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Բանտարկյալներին ազատ արձակելու պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։ Նշվում է, որ երկրի բանտերում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 783 դեպք, որոնցից 135-ը մահացել են։
Ընդգծենք, որ երկրում վարակակիրների թիվը անցել է 10 հազարից։