79-ամյա Նազարբաևը ապաքինվել է կորոնավիրուսից
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապաքինվելէ կորոնավիրուսից, սակայն շարունակում է պահպանել ինքնամեկուսացման կանոնները։
Այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Այդոս Ուկիբայը։ 79-ամյա Նազարբաևը հունիսի 18-ին վարակվել էր կորոնավիրուսով։
Այս պահին նա իրեն լավ է զգում։