Մոնղոլիայում գրանցվել են ժանտախտով հիվանդության դեպքեր
Մոնղոլիայի Հովդա շրջանում ժանտախտ է բռնկվել, ինչի համար մտցվել է կարանտինային ռեժիմ։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։ Այս պահին նահանգում մուտքն ու ելքը արգելվում է։ Վերջին ժամերին նահանգի հարավային մասում գրանցվել է ժանտախտի 2 նոր դեպք։
Հիվանդներից մեկի մոտ գրանցվել է հիվանդության թեթև ձևը։ Երկրի էպիդեմիոլոգները տեղում փորձում են պարզել հիվանդության բռնկման պատճառը։