Աֆրիկայում անհայտ պայմաններում փղեր են սատկում․ նրանց թիվը հասնում է 350-ի
Աֆրիկյան Բոտսվանա պետությունում առեղծվածային պայմաններում սատկել է մոտ 350 փիղ։ Այս մասին տեղեկացնում է Sky News-ը։
Փղերի զանգվածային ոչնչացման մասին առաջին լուրը հայտնի է դարձել մայիսի 11-ին։ Բոտսվանան համարվում է աֆրիկյան փղերի հիմնական կենտրոններից մեկը։
Տեղի բնակիչները նշում են, որ այս թիվը կարող է կտրուկ աճել։ Այս պահին տեղում աշխատում են մասնագետներ, որոնք փորձում են պարզել դեպքի բոլոր մանրամասները։