Կարող են լինել երկրներ, որոնք նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութ գնեն ու այն մյուսներին հասնի 2021թ. սկզբին կամ վերջում. նախարար (վիդեո)
Կարող են լինել երկրներ, որոնք կորոնավիրուսի մեծաքանակ արտադրված և նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութ գնեն ու մյուսներին այն հասնի շատ ուշ, օրինակ՝ 2021թ. սկզբին կամ վերջում. նախարար
Աշխարհում արդեն հարյուրից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, որից 20 ավելի հավանական է, որ լինի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր և Հայաստանը հիմա բանակցություններ է վարում երկու ուղղությունենրով:
«Առաջինն ուղիղ արտադրողներ են, ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում, Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է, ինչպես նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԳԱՎԻ-ի հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել»,-ասաց նախարարը:
Խոսելով վտանգներից՝ նա ասաց, որ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված ու նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութ գնեն ու մյուս երկրներին այն հասնի շատ ուշ, օրինակ՝ 2021 թվականի սկզբում կամ վերջում: «Շատ կարևոր է, որ բանակցությունները սկսել հենց այսօրվանից, պետք է հետ չմնանք զարգացումներից»,-ասաց Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: