Հանքավայրի փլուզում Մյանմարում․ կա 50 զոհ
Մյանմարի հանքավայրերից մեկում սողանքի հետևանքով մահացել է ավելի քան 50 մարդ։
Այս մասին հայտնում է Sinhua գործակալությունը։ Խոսքը Կաչին նահանգում գտնվող հանքավայրի մասին է։ Այս պահին հանքավայրում աշխատող շատ մարդիկ դեռ գտնվում են արգելափակման մեջ։
Նշվում է, որ հանքավայրի փլուզման պատճառը եղել է ուժեղ անձրևն ու ջրհեղեղը։