Կրակոցներ ԱՄՆ-ում․ կան վիրավորներ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում տեղի են ունեցել կրակոցներ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունն իր թվիթթերյան էջում։
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ավտոմայրուղու վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։
Կրակոցների պատճառը դեռ հայտնի չէ։ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում կրակոցներն իրականացնողներին պարզելու համար։