Մեքսիկայում ձերբակալվել է 43 ուսանողներին սպանելու և այրելու մեջ մեղադրվող հանցագործը
Մեքսիկայում ձերբակալվել է Guerreos Unidos հանցագործական խմբի ղեկավար Խոսե Կասարրուբիսին,ով մեղադրվում է երկրի բժշկական քոլեջի 43 ուսանողների սպանության մեջ, որը տեղի է ունեցել 2014 թվականին։
Այս մասին տեղեկանում ենք Milenio TV-ից։ Նրան ձերբակալել են բանտից դուրս գալուց 2 շաբաթ անց։
2014 թվականին Մեքսիկայում 43 ուսանողները կորել էին։ Հետագայում պարզ դարձավ, որ նրանց առևանգել էին, սպանել և մարմիններն այրել։