«Հրապարակ». Փաշինյանը բռնել է իմքայլական պատգամավորների վախը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը: Իշխող խմբակցության անհնազանդ պատգամավորների «սեւ ցուցակ» կազմելուց եւ իրավապահների՝ նրանց հետ կապված հանձնարարություններից հետո «Իմ քայլը» մեկ մարդու կուսակցություն է հիշեցնում, որտեղ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական նախագծերն ընդունվում են միաձայն:
Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլեւս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը՝ «սեւ ցուցակն» ուղարկվում է արխիվ: Վերջին օրերին մատուցած ծառայությունների դիմաց Փաշինյանը «համաներում» է հայտարարել»:
Մանրամասնները՝ թերթի այսօրվա համարում