Մեծ հույսով ընտրել եմ վարչապետին, այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ». 8 երեխայի մայր (տեսանյութ)
Քրիստինե Մամոյանը 8 անչափահաս երեխա ունի: Նա վստահեցնում է, որ 2 տարի առաջ օգնության հույսով դիմել է «Իմ քայլը» հիմնադրամին, ստացել բնակարան, սակայն այսօր հայտնվել է դրսում:
«Պահանջում են ազատել բնակարանը»,-ասում է նա ու հավելում. «Մեծ հույսով ընտրել եմ վարչապետին, այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ»
18-ամյա որդին մի քանի ամսից բանակ է զորակոչվելու: Հուսահատված կինը ապշում է Աննա Հակոբյանի վերաբերմունքից ու տխրությամբ խոսում, թե ինչպես կարող է նա, մայր լինելով հանդերձ, իր անչափահաս երեխաներին կորոնավիրուսի ժամանակ տանից վտարել: