Արտակարգ դրության ռեժիմն այս իշխանությունն օգտագործում է անբարո օրակարգն իրականացնելու համար․ քաղաքագետ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցավոք` Հայաստանում չեմ:
Անհրաժեշտ է, որ բոլոր այն ակտիվիստները, որոնք պայքարում էին Ամուլսարի համար և որոնք Հայաստանում են` համախմբվեն և հնարավորության դեպքում հասնեն Ամուլսար` պահպաններին սատարելու:
Համաճարակն ու այլևս գրեթե ոչ մի բանական և բարոյական նպատակի չծառայող արտակարգ դրության ռեժիմն այս իշխանությունն օգտագործում է հերթական անբարո օրակարգն իրականացնելու համար:
Չպե´տք է դա թույլ տանք»: