«Վաղուց չենք տեսնվել․ վերադառնում եմ աշխատանքին ու կյանքին». Լևոն Արոնյան (լուսանկարներ)
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Ողջույն բոլորին... Վաղուց չենք տեսնվել, բայց հիմա ես վերադառնում եմ աշխատանքին և կյանքին: Ինչպես ձեզնից շատերը, ես նույնպես սովոր եմ հեռավար աշխատել։ Այն իդեալական տարբերակ չէ, բայց կարելի է ժամանակ խնայել:
Այլ նորություններ. Վերջերս ես այնքան շատ եմ պատրաստում, որ վերջապես սկսեցի պատրաստել ուտեստներ, որոնք կարելի է ուտել (ժպիտ):
Սովորականի նման լսել եմ շատ երաժշտություն, ինձ համար բացահայտել եմ մի շարք ատրիստների։
Խիստ հորդորում եմ․
Դասական երաժշտության մեջ` Մարիա Գրինբերգը և Տատյանա Նիկոլաևան, և վոկալ ջազում` Էնդի Բեյ:
Հիմնականում ես Երևանում եմ անցկացնում օրերս, երբեմն ընկերներիս հետ բնության գիրկ եմ դուրս գալիս:
Կարանտինի հետ քայլելու անկարողությունը մի քիչ նյարդայնացնում է։ Առայժմ ես պարզապես անվճար կշռվում են և մի քանի հիմնական բաներ եմ անում տանը՝ Պոնչիկի հետ։
Կիսվում եմ ուրախ լուսանկարներով․