Ամուլսար տանող ճանապարհին դարձյալ ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ են (տեսանյութ)
Երեկ վաղ առավոտյան մեքենաներ են մուտք գործել Ամուլսարի երկրորդ պոստից, լուսաբացին «Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը մեծ թվով մարդկանցով, զենքերով մուտք են գործել Ամուլսարի տարածք: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Ջերմուկի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:
Վերջիններս պայմանավորվել են լքել տարածքը, այսօր՝ հուլիսի 1-ին, և այն թողնել նախկին պահնորդների պահպանությանը, սակայն ժամը մոտենում է, իսկ ռեզերվային խումբը դեռ չի լքել տարածքը: