Կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք. կա 12 մահ
Հայաստանում հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 523 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 26065 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 113 665 վերջին մեկ օրում 1821 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 10900 պացիենտ, նվազել է` 4-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 14563 անձ` վերջին մեկ օրում 515 անձ: Ընդհանուր առմամբ, 453 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):