«Չելսի»-ն բանակցում է Գոմեսի հետ
Լոնդոնի «Չելսին» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Գոմեսի հետ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի, մայրաքաղաքային թիմը վարձել է հայտնի գործակալ Փինի Զահավիին, որպեսզի վերջինս օժանդակի 19-ամյա կիսապաշտպանի տեղափոխությանը:
Նշվում է, որ Գոմեսի համար պայքարում են իսպանական «Վալենսիան», գերմանական «Համբուրգը», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան»: