«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում». Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել:
«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում:
Առողջություն բոլոր վարակակիրներին:
Աստված պահապան մեզ բոլորիս»,-գրել է նա:
Իսկ տեսանյութում նույն ինքը Գագիկ Ծառուկյանն ասում է. «Էն ժամանակ էլ էի ես ասել հումորով, հիմա էլ եմ նույն հումորով ասում, որ լավ մարդկանց կորոնավիրուսը չի դիպչում»: