Անիտա Ցոյը հոսպիտալացվել է կորոնավիրուսով
ՌԴ էստրադային երգչուհի Անիտա Ցոյին կորոնավիրուսի դրական պատասխանով տեղափոխել են Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկը, այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը։
«Անիտան կորոնավիրուսի ախտորոշմամբ Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել»,- նշել է աստղի մամուլի քարտուղարը։
Նա հավելել է, որ համավարակի առաջին օրերից Անիտան հետևել է ինքնամեկուսացման ռեժիմին, ինչպես նաև անվտանգության բոլոր միջոցառումներին, ուստի դժվար է ասել, թե որտեղ նա կարող է վարակված լինել։