Վանեցյանը՝ իր կորոնավիրուսով հիվանդ լինելու մասին
Այսօր մամուլը գրել էր, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով։
Hraparak.am-ը կապ է հաստատել Վանեցյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ մի քանի օր է տանը ինքնամեկուսացված է, քանի որ պարզել է, որ վերջին օրերին վարակակիրների հետ է շփվել։
Շաբաթ-կիրակի օրերին թեթեւ ջերմել է, սակայն հրաժարվել են նրան թեստավորել՝ ասելով, որ պետք է սպասեն մի քանի օր, եթե ախտանիշները պահպանվեն, նոր միայն թեստ կհանձնի, ամենայն հավանականությամբ՝ այսօր։
Վանեցյանը խոստացավ՝ թեստի պատասխանը ստանալուն պես կտեղեկացնի հանրությանը։