ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով նրանց կենսաթոշակի ապահովման նախագիծը
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, ձեռնպահ՝ զրո և 1 դեմ:
Նշենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստին չեն մասնակցում ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: