Մեր գնահատականն ենք տվել զավթողական վերաբերմունքին՝ սկսած դատարանների արգելափակման Փաշինյանի կոչից․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազություն հանձնեցին դիմում։
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ անցնող մեկուկես տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական գնահատականներն են տվել այն իրականությանը, երևույթներին, ես կասեի՝ զավթողական վերաբերմունքին, որ կա ՀՀ-ում դատական իշխանության նկատմամբ՝ սկսած Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների արգելափակման կոչից:
«Քաղաքական գնահատականները տրվել են, բայց մեր տված քաղաքական գնահատականներն ունեն նաև իրավական արժեք, նկարագրություն, և շատ բնական է, որ քաղաքական գնահատականների տակ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխան հանցանք երեք դրվագով՝ իշխանության զավթումը, լիազորությունների անցումը և սահմանադրական կարգի տապալումը: Քաղաքական գնահատականներին հաջորդում են իրավական գնահատականները, և մենք լիահույս ենք, որ դատախազությունը և իրավապահ մարմինները օբյեկտիվության և իրենց լիազորությունների սահմանում կտան անաչառ գնահատական»,-ասաց Լիլիթ Գալստյանը:
Մանրամասները՝ տեսանյութում