Ուզում ենք ապավինել գլխավոր դատախազության ողջախոհությանը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազություն հանձնեցին դիմում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:
«Ուզում ենք ապավինել իրավապահ համակարգի, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազության ողջախոհությանը։ Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են, առավել քան անբեկանելի են և մենք ուզում ենք ակնկալել, որ դատախազությունը կառաջնորդվի բացառապես օրենքով և օրինականությամբ»,- նշեց նա։