Հավերժ իմ հրամանատար. Ռուբեն Հայրապետյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն ու լուսանկար հրապարակել.
«Մեծարգո Նախագահ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Անգամ այս դժվարին իրավիճակում Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը շարունակում է պայքարել ներքին և արտաքին մարտահրավերների դեմ ՝ գործել հանուն մեր պետության անվտանգության, ներկայի փրկության և ապագայի տեսլականի:
Ավելի քան համոզված եմ՝ Ձեր քաղաքական փորձառության, ճկուն դիվանագիտության և մեր համախմբված աշխատանքի արդյունքում հաղթահարելու ենք մեր երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներն ու հասնելու ենք մեր համազգային հաղթանակին։
Թող ձեր բոլոր նախաձեռնությունները հանուն Հայոց պետականության կայացման ու Հայաստանի ամրապնդման՝ միշտ պսակվեն հաջողությամբ։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անկոտրում եռանդ, մեծ ձեռքբերումներ, արգասաբեր քաղաքական գործունեություն և հաղթանակ՝ ի բարօրություն Հայաստանի հանրապետության և հայ ժողովրդի:
ՀԱՎԵՐԺ ԻՄ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ...»: