Գործից ոչինչ չհասկացողներ, վակցինան առաջիկա 1-2 տարում չի լինելու. Հայկ Մանասյան (տեսանյութ)
Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կոնորավիրուսի պատվաստանյութ ստեղծելու թեմային: Նա մասնագորապես, գրել է.
«Վակցինան պիտի լինի ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ և ԱՆՎՏԱՆԳ, ինչը նշանակում է այն ՉԻ' լինելու ԱՐԱԳ, ասենք առաջիկա տարում։
Եթե ինչ որ հրաշքով այն լինի 1-1,5 տարի անց, ու հնարավոր լինի արտադրել այնքան հեշտ, որքան Գրիպի վակցինան, ապա առնվազն 1 տարի կպահանջվի միայն, ասենք Ռուսաստանի բնակչությանն անհրաժեշտ քանակն արտադրելու համար։
Այսպիսով, սիրելի գործից ոչինչ չհասկացողներ, վակցինան առաջիկա 1-2 տարում ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։
Իսկ ինչ անել այդ դեպքում։
Հլա մտածեք։
Ու թե դեմ չեք, գրեք Ձեր մտքերը ստորև»։
Հայկ Մանասյանը նաև տեսանյութ է հրապարակել.