«Բանկերից ի՞նչ եք ուզում, թողեք հանգիստ աշխատեն». Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքով, երբ շատերը կորցրին իրենց աշխատանքը, հասարակության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, թե բանկերը հեշտությամբ վարկեր չեն տալիս և պետք է ներվեն վարկերը:
Գործարար Խաչատուր Սուքիասյանի կարծիքով բանկերի տոկոսներից դժգոհ են այն մարդիկ, ովքեր ուզում են վարկ վերցնել և չվերադարձնել:
«Շատ մարդիկ բանկից վարկ են վերցնում ու մտածում, թե ինչ հնար կարող են անել, որ դա չվերադարձնեն: Սա պետք է մոռանանք. ցիվիլ աշխարհը դա անցել ա: Լիբանանում բանկերը տրաքեցին, էդ երկիրը կոլափսի մեջ ա: Բանկերից ի՞նչ եք ուզում, թողեք հանգիստ աշխատեն»,-եթերի ժամանակ ասել է Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանին են պատկանում «Հայէկոնոմբանկ»-ը, որը քաղաքացիներից պահանջում է վարկերը վճարել ժամանակին:
Մանրամասները՝ տեսանյութում: