Արցախի նախագահին առաջարկել եմ ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում. Արման Բաբաջանյանի գրառումը հեռացվել է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներին՝ ղեկավար ԱԺ անկախ պատգամավոր, ԼՀԿ խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ:
Քաղաքական նախաձեռնության խմբի ֆեյսբուքյան էջում անդրադարձ է եղել հանդիպմանը.
«ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում:
Բաբաջանյանը կարևորել է նաև երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիրակությունը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»:
Գրառումը տեղադրվել է նաև պատգամավորին պատկանող 1in.am լրատվական կայքում, որտեղից ավելի ուշ հեռացվել է հրապարակումը:
Նշենք նաև, որ թեև կայքից հեռացվել է գրառումը, այն առկա է Բաբաջանյանի ստեղծած նախաձեռնող խմբի ֆեյսբուքյան էջում: