Քանի Պողոսի կարելի էր օգնել վատնված 70 միլիոն դրամով
2019 թվականը տնտեսական հեղափոխության տարի հռչակած Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն այդպես էլ չկարողացան մեկ դրամի ներդրում ապահովել այս երկրում:
Հայաստանը շարունակում է օտարերկրյա ներդումների առումով գտնվել աննախադեպ վատ վիճակում: Սա դեռ հերքի չէ՝ մարդիկ իրենց կապիտալը պարզապես դուրս են հանում մեր երկրից, քանի որ բիզնեսի համար Հայաստանը դարձել է անկայուն մի պետություն, որտեղ ճչում և կոկորդ են պատռում, թե մտածում են գործարարի մասին, իրականում անում են հակառակը, և ընդունում օրենքենր, որոնք այս երկրից հեռու են վանում ցանկացած ներդրողի:
Այդպես էլ տնտեսական հեղափոխության երեսը չտեսած մեր պետության համար երկրի ներսում եղած փողը, ունեցած ամեն մի լուման պետք է շատ կարևոր լիներ:
Կառավարությունը հասկանալով, որ չի կարողանում երկիր փող բերել, գոնե ունեցածը պետք է ծախսեր խնամքով ու հաշվարկված, սակայն այստեղ էլ, ինչպես կառավարության կողմից իրականացված շատ քայլերի դեպքում, ուզեցին լավն անել, ստացվեց ինչպես միշտ՝ վատ:
Բոլորս ենք հիշում, թե մի քանի ամիս առաջ իրեն ժողովրդի վարչապետ հռչակած անձն ինչպես տվեց հանրաքվե անելու մեկնարկը:
Դրանից հետո հրահանգվեց գործարարներին փող քցվել ՝ հանրաքվեն հորով-մորով անելու համար:
Սահմանադրական փոփոխությունների Այո-ի շտաբի քարոզարշավի համար հիմնադրամին հատկացված 205 միլիոն դրամից, որոշեց հանրաքվեի համար ծախսել 70 միլիոն դրամ:
Փողը գործարարները քցվեցին, բայց հանրաքվեն այդպես էլ չկայացավ:
Իշխանությունը, ինչպես որ անօրինական հանրաքվե էր նշանակել, այնպես էլ նույն անօրինականությամբ այն չեղարկեց, բայց պարզվում է Քաղաքացիական պայմանագիրը ոչ մի կոպե չի պատրաստվում հետ վերադարձնել, քանի որ 70 մլն դրամի 90 տոկոսը ծախսել են:
«Քարոզչության իրականացման համար 800 հազար տպաքանակ անձնագիր է տպագրվել, որից 450 հազարը բաժանվել է ռադիոընկերություններին: Հեռուստաընկերություններին և պետք է վճարեն հեռարձակված քարոզարշավի հոլովակների գումարը, քանի որ պայմանագիրը նախապես կնքվել է և ընկերություններն իրենց ծառայություններն իրականացրել են, սակայն համաճարակով պայմանավորված քարոզարշավն ամբողջությամբ չի իրականացվել»,-ասել է նա։
Ստացվում է՝ այն իշխանությունը, որը երկու տարի առաջ երդվում էր սրբորեն օգտագործել ամեն մի լուման, հիմա 70 միլիոն դրամ է ջուրը գցում՝ իր անգրագիտության, իր փնթիության ու անհեռատեսության պատճառով:
Թե քանի մարդու հոգս կարելի է հոգալ 70 միլիոն դրամով, թողնում ենք պողոսների հաշվարկին:
Թե քանի մարդու կյանք ու կենցաղ կարելի էր փրկել 70 մլն դրամով, թող հաշվի փրկչին հավատացող ցանկացած ոք, իսկ ՔՊ-ին 205 միլիոն նվիրած գործարարներին կոչ ենք անում տեր կանգնել ձեր միլիոններին, քանի դեռ դա էլ չի մսխվել 70 միլիոնի նման:
NewsPress.am