Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներինՔաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»
Քաղաքականություն

Դուք արդեն արել եք ամենաանբարո քայլերը եւ դուք էս ամենի համար շատ շուտով պատասխան եք տալու. Զոհրաբյան

Պատերազմում ինչպես պատերազմում Կամ՝ բումերանգի թարս սալտոն։ Այսպես է ֆեյսբուքյան իր գրառումը վերնագրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» իմ սեղանի գրքերից է։

Ես սիրում եմ հաղթել գրագետ, նրբաճաշակ ու էսթետիկորեն բարձրակարգ կռվում։ Ես հարգում եմ իմ ուժեղ ընդդիմախոսներին ու անգամ ` թշնամիներին։ Ես հաճախ ադրենալին եմ ստանում ուժեղ մրցակցից։ Որովհետեւ, թշնամիդ էլ պիտի արժանապատիվ լինի ու տարվելիք կռիվդ էլ «քուչի բեսեդկի բազառ» չպիտի լինի։ Ես անկեղծ հարգել եմ իմ բոլոր ուժեղ հակառակորդներին՝ անկախ նրանից՝ հաղթել, թե պարտվել եմ այդ կռվում։

Ու հաղթելուց հետո միշտ ձեռք եմ մեկնել հակառակորդիս եւ փորձել եմ օգնել բարձրանալ։ Հիմա նայում եմ ՝ սոցիալական ցանցերը եւ իշխանությանը պաշտպանող ֆեյք մանուֆակտուրան ու սփյուռքահայ մեր սակավացող բարեկամներն այլեւս չեն հասցնում հակակշռել իրական մարդկանց, իրենց սոցիալական խնդիրներից դժգոհ մարդկանց պրոտեստին, որոնք շատ հաճախ այլեւս վերածվում են անհագուրդ հայհոյանքի։

Ու ֆեյքերի պապաները պարզապես չեն հասցնում, իրենց խոսքով, բալանս պահել, որովհետեւ ֆեյքերն ու ստեղծված վիրտուալ իրականությունն աշխատում են, եթե ժողովուրդն ու փողոցը քեզ հետ է, ու շեղումն իրական կյանքից ընդամենը մի քանի տոկոս է։

Հիմա, հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, հանրային տրամադրությունները ռադիկալ այլ են ու իրենց անհնազանդությունն ու ընդվզումը հայտնողները, կրկնում եմ, իրական մարդիկ են, ովքեր հավատացել են հեղափոխությանն ու հիմա իրենց հավատի ջախջախումը ամենածանրն են տանում։ Հանկարծ մտքներով չանցնի, թե ինձ, հենց ինձ, ում իշխանությունը սարքել է անբարո հարձակման թիվ մեկ թիրախներից մեկը, ուրախացնում է, թե ինչպես են հայհոյում վարչապետին, նրա ընտանիքը, իշխանության թոփ դեմքերին։ Ինչպես են մտնում նրանց անձնական, շատ-շատ նեղ անձնական կյանք ու էդ ամենը դարձնում հանրության, շատ լայն հանրության սեփականությունը։

Չէ, չեմ ուրախանում։ Ես տխրում եմ, տխրում եմ, որովհետեւ դուք այսօր հնձում եք այն, ինչ ցանել եք, դուք հիմա ձեր իսկ ցանած քամու փոթորիկն եք հնձում։

Էդ դուք եք ի սկզբանե հատել բարոյականության բոլոր կարմիր գծերը, էդ դուք եք մտել մեր ընտանիքներն ու ցավ պատճառել մեր երեխաներին ու հիմա էլ, էս պահին էլ մեր ընտանիքներից, մեր անձնական տիրույթից դուրս չեք գալիս։ էդ դուք եք ձեր ԱԱԾ-ներով բնակվում մեր անձնական օգտահաշիվների մեջ ու էդ դուք եք կենսագրություն ու բարոյականություն չունեցող ձեր թիմակիցների միջոցով պարբերաբար մեսիջներ ուղարկում բոլոր ձեզ հետ անհամաձայններին, թե ընտանիք կմտնեք։

Դուք արդեն մտել եք, դուք արդեն արել եք ամենաանբարո քայլերը եւ դուք էս ամենի համար շատ շուտով պատասխան եք տալու։

Դուք, բոլորդ, որ կարծում եք, թե մեր բարեկամներին, մեր մերձավորներին ու ընկերներին ժամերով պահելով տարբեր քննչական կաբինետներում կարողանալու եք նրանցից կորզել ձեր ուզած տեքստը։

Չեք կարողանալու ու ոչ միայն այն պատճառով, որ կոնկրետ իմ մերձավորների մեջ տականք ու մանկուրտ չկա եւ ի տարբերություն ձեզ՝ ես բոլոր տականքներին ու մանկուրտներին վաղուց դեզինֆեկցիա եմ արել իմ կյանքից, այլեւ չեք կարողանալու, որովհետեւ ասելու եւ «ծախելու», «գործ տալու» բան չկա։ Պարզապես ՉԿԱ։

Ես, այո տխրում եմ, երբ տեսնում եմ, թե ձեր իսկ բերած անբարո օրակարգը՝ հայհոյանքը, ատելությունն ու թշնամանքը, ընտանիք ու շատ-շատ նեղ անձնական կյանք մտնելը հիմա ոնց է բումերանգի ամենադաժան հարվածքով հարվածում ձեզ։

Ու վաղը շատ ավելի դաժան է հարվածելու, վաղը չէ մյուս օրը՝ դրանից դաժան։ Որովհետեւ մարդիկ, ովքեր պարզապես նորմալ ապրել են ուզում, իսկ այդ մարդիկ մեծամասնություն են, նրանք շատ-շատ են, նրանք զզվել են հարատեւ թշնամիներ ու ազգի դավաճաններ որսալու ձեր ֆոբիաներից։ Զզվել էին վաղուց, պարզապես լռում էին։ Հիմա այլեւս չեն լռում, վաղը՝ առավել եւս չեն լռելու։

Ու քանի ամիս էլ երկարաձգեք արտակարգ դրությունը՝ մարդկանց ընդվզումը ոստիկանական դուբինկայով ճզմելու համար՝ չի օգնելու։ Այլեւս չի օգնելու։ Որովհետեւ ձեզ այլեւս չեն հավատում։

Ձեզ այլեւս չեն վստահում նաեւ ձեր թիմակիցներից շատերը։ Ու դա փաստ է, ինչքան էլ փորձեք ձեր մեռնող ֆեյք ինդուստրիային արհեստական շնչառություն տալ, ու Լոսում ապրող մեր հպարտ մի քանի մորքուրների ու հորքուրների մեսրոպյան ուղղագրությունը բռնաբարած տեքստերը՝ «Ահեղ հարված», «Տեսեք թե ո՞նց է ջախջախում», ու նման զվարճալի վերնագրերով շաղ տաք ձեր ֆեյքանոցի պորտալնելում։
Հաստատ չեմ չարախնդում։ Որովհետեւ ես արժանապատիվ կռվի կողմնակից եմ։ Ես սիրում եմ ուժեղ հակառակորդ, ում համար կան բարոյականության չգրված կանոններ, որոնց երբեք եւ ոչ մի պարագայում չի կարելի հատել՝ անգամ ամենամեծ թշնամուդ հետ պատերազմելիս։ Դուք դա անցել եք։ Հիմա դուք քաղում եք ձեր իսկ հատած կարմիր գծերի բումերանգը։ Վաղը ավելի դաժան են լինելու ձեզ հետ ձեզ ամենաառաջին հավատացողներն ու ձեզ համար փողոց փակողները։ Եթե անգամ ես ու իմ նման շատերը լռենք, որովհետեւ ես չեմ սիրում, իմ խաղի կանոնների մեջ չկա ընկածին խփել, նրանք, ձեր հետեւից առաջին գնացողները, չեն լռելու։ Որովհետեւ դուք գողացել եք նրանց հավատը ու երկիրը վերածել եք անհոդաբաշխ լայվերով ու ատելությամբ ճոճվող նավակի։ Վրեժխնդրությունը սարքել եք ընդդիմախոսների հետ հարաբերվելու կերպ ու կարծում եք՝ հաղթել եք։ Չէ, արդեն պարտվել եք։ Որովհետեւ էն պահից, երբ թշնամանքը, ատելությունը, 37 թվի ոգով մատնություններն ու ձեր կարծիքով կոմպրոմատները սարքեցիք քաղաքական օրակարգ՝ դուք պարտվեցիք։

Պատրաստ եմ լինելու պաշտպանել միշտ եւ ցանկացած իրավիճակում նրան, ով կդառնա թշնամանքի, ատելության թիրախ, ում ընտանիք ու անձնական կյանք կխցկվեն։ Անգամ, եթե դա այն մարդը կլինի, ով հետեւողականորեն պատվիրում ու կազմակերպում է իմ դեմ անբարո էս արշավն ու փորձում է տարբեր ԱԱԾ- ներով քիթը խոթել իմ ընտանիք։
Ու հիմա էլ, իմ այս գրառումից հետո, «սմս» է ուղարկելու ֆեյք ֆաբրիկայի դիրեկտորին ու ֆեյքերի լագերը «քսի» է տալու վրաս։

Որովհետեւ, ի տարբերություն ձեզ, ես մանկուրտ չեմ»,- գրել է Զոհրաբյանը։