Կառլոս Տևեսի հրաժեշտի խաղին Մեսսին և Ռոնալդուն հանդես կգան նույն թիմում
Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը նշել է, թե ո՞ր ֆուտբոլիստներին է ցանկանում կանչել իր հրաժեշտի խաղին։
Նա մասնավորապես նշել է, որ այդ թիմում կխաղան Բուֆֆոնը, Ուգո Իբարրան, Ռիո Ֆերդինանտը, Գաբրիել Հայնցեն, Պատրիս Էվրան, Անդրեա Պիռլոն, Պոլ Սքոուլսը, Պոլ Պոգբան, Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին ու Ուեյն Ռունին։
Ընդգծենք, որ դեռևս հայտնի չէ, թե հանդիպումը ե՞րբ կկայանա։