Ուկրաինայի հարավում ջրի տակ է մնացել ավելի քան 4000 տուն
Հորդառատ անձրևների ու ջրհեղեղի հետևանքով Ուկրաինայի հարավում մոտ 4 000 տուն ջրի տակ է մնացել։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Երկրի մի շարք նահանգներում արդեն մի քանի օր է, որ արտակարգ դրություն է։ 3 մարդ մահացել է, իսկ 1-ն անհետ կորել։
Երկիրը դիմել է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, որպեսզի իրեն օգնեն։ Ջրի տակ են անցել նաև մեծ թվով ավտոճանապարհներ ու գյուղատնտեսական ֆերմաներ։