Մեծ հրդեհ Մարզահամերգայինի տարածքում. կրակի դեմ պայքարում է 10 մարտական հաշվարկ (ուղիղ)
Մարզահամերգային համալիրի տարածքում այս պահին մեծ հրդեհ է. այրվում է խոտածածկ տարածք։
ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել 10 մարտական հաշվարկ։
«Հրշեջներն այս պահին պայքարում են կրակի դեմ»,– հայտնեցին ԱԻՆ–ից։