«Օրենքի ուժով մենք շարունակում ենք աշխատել». Ալիվինա Գյուլումյան (տեսանյութ)
Ես շարունակելու եմ աշխատել, շարունակելու եմ իմ գործունեությունը: Այս մասին ՍԴ դիմաց հավաքված լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հունիսի 26-ից պետք է դադարեցվեն ՍԴ 4 դատավորների լիազորությունները։
Հարցին՝ մտահոգություն չունի արդյո՞ք, որ իրեն կարող են ուժով հեռացնել, ինչպե՞ս է կարգավորվում հարցը, Ալվինա Գյուլումյանը նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով:
«Ոչ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմը ընդունվել է, բայց գոյություն ունի ՍԴ-ի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ-ի գործունեությունը: Եվ այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել»,- ասաց նա:
Ալվինա Գյուլումյանը նշեց նաև, որ ՍԴ անդանի լիազորությունների դադարեցման մասին կազմվում է ՍԴ նիստի արձանագրութուն, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարեցման փաստը, մինչդեռ նման փաստաթուղթ, նրա խոսքով, այս պահին չկա: «Իսկ հայտարարությունները ո՛չ իմ, ո՛չ էլ ձեր՝ աշխատանքից ազատվելու իրավական հիմք չեն»,- ասաց նա: