«Նելլի, վերջացրեցինք»․ ոստիկանը՝ հայտնի ցուցարար Նելլիին․ նա այժմ էլ ՍԴ դիմաց է (տեասնյութ)
Իր հայացքներում «չկողմոնորշվող», մի օր վարչապետին գովերգող, հաջորդ օրը հայհոյող հայտնի ցուցարար Նելլի Միքայելյանը դարձյալ անցել է իշխանության աջակից։ Նա այս անգամ իր «թատերական վարպետությունը» ցուցադրեց Սահմանադրական դատարանի դիմաց, որտեղ հավաքվել էին ՍԴ գործող դատավորների աջակիցներն ու իշխանությանը սատարող անահատներ։
Այն, որ Նելլին իր «ռեպերտուառի» մեջ էր ու անարգել գոռգոռում էր Սահմանադրական դատարանի դատավորներին սատարելու եկած քաղաքացիներին՝ ոչ տարօրինակ էր, ոչ էլ զարմանալու․ տաօրինակն այն էր, որ ոստիկանները նրան բերման չէին ենթարկում՝ ո՛չ «ճղճղացող ձայնով» հնչեցվող վիրավորանքների ու ո՛չ նրա առանց դիմակը «իջեցրած» լինելու համար։ Մինչդեռ հազիվ թե հակառակ կողմի աջակիցներին կհաջողվեր առանց դիմակի գտնվել տարածում, այն էլ վիրավորել բոլորին ու չձերբակալվել։
Նրա գոռոցներին ոստիկանը միայն արձագանքեց․ «Նելլի, վերջացրեցինք»։
Ստացվում է՝ պարետի որոշումը յուրայինների վրա չի տարածվո՞ւմ․․․
Մանրամասները՝ տեսանյութում