Հուզմունք և էմոցիաներ․ Յուրգեն Կլոպպի արձագանքը՝ «Լիվերպուլի» չեմպիոնությունից հետո (տեսանյութ)
Անգլիական «Լիվերպուլը» երկարատև դադարից հետո դարձավ Անգլիայի չեմպիոն։ Այդ կապակցությամբ անգլիական ակումբի երկրպագուները տոնում են երկարատև սպասված չեմպիոնությունը։
Չեմպիոն հռչակվելուց անմիջապես հետո տեսաուղերձով խոսել է ակումբի մարզիչ Յուրգեն Կլոպպը։ Նա մասնավորապես նշել է «Ես խոսքեր չունեմ ասելու։ Անհավատալի է սա։ Այս ակումբի հետ չեմպիոն դառնալը յուրահատուկ է։ Հիանալի նվաճում է սա իմ ֆուտբոլիստների համար։ Սա մեծ ուրախություն է նրանց մարզելը»։
Մանրամասները՝ տեսանյութում։