Չփորձես երկիրը տանել բախումների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժոովում հերթական անգամ մատ թափ տվեց ընդդիմադիրների և ընդդիմախոսների վրա: Այս անգամ դա արեց դարձյալ թաքնվելով ժողովրդի թիկունքում:
Մատ թափ տալը կայանում էր նրանում, որ Փաշինյան Նիկոլը ասում է՝ տղա՞ եք, եկե՛ք հանրահավաք արեք, բա որ ես անեմ: Եւ սա ասում է մի մարդ, որը երկու տարի առաջ հանրահավաք էր անում 10 հոգով, քայլարշավ անում մարզերից դեպի Երևան, որի մատույցներին մոտենալով գնաց ամենատարբեր ուժերի հետ պայմանավրածության՝ մարդաքանակ ապահովելու համար:
Քանի որ խոստումներ տալու հարցում Փաշինյանը շռայլ էր, դա նրան հաջողվեց ու ի վերջո տեղի ունեցավ այն, ինչը մի մասին կողմից կոչվում է հեղափոխություն, մի մասին կողմից՝ իշխանազավթում:
Բայց այս երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշինայնն իր տված խոստումները չկատարեց, կարմիր գծերը չհանեց, տեսախցիկները կանանցի ներքնազգեստով չփակեց, Ազգային ժողովը պաշարեց, բայց դրանից հետո ներդրողները մի լումա Հայաստանում չներդրեցին, երկրում աշխատատեղեր չստեղծվեցին, նոր գործարաններ չբացվեցին, գյուղացին մնաց էլի բանկերի վարկրի հույսին, աղքատը շարունակեց մնալ աղքատ ու ավելի աղքատանալ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ խոսեց, բայց իշխանության գալով ընդունեց: Հիմա ինչի վրա է վստահ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ բա որ մենք հանրահավաք անենք, տղա ես, արա, տես քանի հոգի մարդ կհավաքես: Այո, կհավաքես, բայց դրանք կլինեն միայն քո կուսակցության ու քո տված իշխանությունից սնվողներն ու նրանց ընտանիքի անդամները: Աղքատը, հուսախաբվածը, ամեն օր տուգանվողը, պարադիր կուտակային կենսաթոշակի համար վճարողը, կարմիր գծերի տուգանքների տակ ճկռող, քեզ լսածն ու հիասթափվածը, տրանսգենդերներին չընդունողն ու աղանդներրին մերժողը քեզ չի միանա ու նրանք, ի հեճուկս քեզ, այս երկրում շատ են:
Որպես հայտնի հանրահավաք անող, գուցե մի քանի մեթոդ ավելի լավ կիրառես, բայց չփորձես հանկարծ հիմա էլ հասարակությունը բաժանել քեզ հետ կամ քեզ դեմ հանրահավաք անողների միջև; Չփորձես հատել կարմիր գիծը ու երկիրը կանգնեցնել քաղաքացիական պատերազմի շեմին, չփորձես հային հանել հայի դեմ ու հրահանգել հոշոտել իրար այնպես, ինչպես հոշոտվեցին 2008 թվականի Մարտի 1-ին. Այս անգամ ներհայաստանյան պատերազմ այս հասարակությունը քեզ թույլ չի տա:
NewsPress.am