Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով
Քաղաքականություն

Երբ լաչառությունն ու անհավասարակշիռ բառամթերքը դառնում են քաղաքական կատեգորիա. Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Իվետա Տոնոյանը գրել է․

«Այսօր կրկին ստիպված եղանք խորհրդարանի դահլիճից ունկնդրել հերթական բոցաշունչ ելույթը՝ միախառնված պաթոսով, սպառնալիքներով ու ապաքաղաքական բառամթերքով: Այո՛, այո՛...Երկրի թիվ մեկ ամբիոնից երկրի թիվ մեկ դեմքը խոսում էր հախուռն ու էմոցիոնալ, թացն ու չորն ամբողջությամբ իրար խառնած : Ես, իհարկե, հասկանում եմ և՛ առկա վախն ու տագնապը, և՛ այլևս անկառավարելի դարձած խուճապը, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ լաչառությունն ու անհավասարակշռությունը քաղաքական կատեգորիա չեն:

Լավ, եթե դուք այդքան վստահ եք ձեր ուժերի վրա, ինչու՞ չեք հանդարտվում, ինչու՞ եք արդեն օրեր շարունակ քնում ու արթնանում ԲՀԿ-ի վերաբերյալ խոսելով: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ... պարզ հարց, որն ունի պարզ պատասխան ու նույնքան պարզ իրադարձությունների հաջորդականություն: Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին իսկույն հաջորդեցին ցածրորակ մասկի շոուն, քրեական շինծու գործերը, անձեռնմխելիությունից զրկելու ափալ-թափալ գործընթացը, շանտաժն ու քաղաքական հետապնդումները...Ահա, շատ հակիրճ, թե ինչի եք ընդունակ դուք, ինչի է ընդունակ ձեր իշխանությունը՝ երերացող ու տակից փախչող աթոռն ամեն գնով պահելու համար: Այդուհանդերձ, որքան էլ ձեր ուղեղը մթագնած լինի, հիշեք մի պարզ ճշմարտություն՝ ոչ ոք մեր փոխարեն չի կարող որոշել մենք խորհրդարանում տեղ ունե՞նք, թե՞ ոչ, առավել ևս փողոցից եկածները: Մեր տեղը որոշել և որոշում են բացառապես մեր ընտրողներն ու մեր ժողովուրդը, ավելին ՝ ձեր իսկական տեղը շատ շուտով ևս որոշելու է դարձյալ նույն ժողովուրդը:

Այնպես որ ֆաշիզմի ու բռնապետութան բոլոր ջատգովներին խորհուրդ եմ տալիս հանգիստ նստել տեղները: Ինչ վերաբերում է արդեն չարչկված ու ձանձրալի դարձած թեմային՝ ընտրակաշառքին, ապա հիշեցնեմ. դեռ 2018-ին, երբ իշխանափոխությունից հետո պետք է անցկացվեին խորհրդարանական առաջին ընտրությունները, հինը մերժածներն ու նորի մասին թմբկահարողները Երևանում ու մարզերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կառույցների ղեկավարներին ու աշխատակիցներին բերման ենթարկելու, շանտաժի էժանագին փորձերով ջանում էին ամեն կերպ ընտրակաշառքի գործ սարքել մեր թիմակիցների գլխին»:

Փորձերը շատ էին,արդյունքը՝ չգոհացնող, վերևից եկած պատվերը՝ անկատար: Ինչու՞, որովհետև այդպես էլ գործ կարելու ոչ մի փաստարկ չպեղեցին: Այսօր, երբ երկիրը գտնվում է կործանման եզրին, երբ սոված ու գործազուրկ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, երբ իշխանությունը զգում է մոտալուտ վախճանը, ամենաբարձր օղակից ստացված հրահանգով կրկին փորձ է արվում զարկ տալ անկատար մնացած «Ընտրակաշառք օպերացիա»-ին: Ինչ խոսք, զզվելի է, զզվելի է տեսնել ու լսել սեփական աթոռն ու բարեկեցիկ կյանքն ամեն գնով պահելու էժան տրյուկները, համաժողովրդական սիրո մասին թմբկահարող ու ժողովրդի մասին դույզն ինչ չմտածող դեմքերը, երկրի մասին ամպագոռգոռ ճառերն ու այդ նույն երկիրը կործանման տանող ապաշնորհ քաղաքականությունը:

Դե եթե այդքան ինքնավստահ եք, այդքան ժողովրդական, այդքան թավշյա ու ինչպես դուք եք սիրում կրկնել՝ այդքան դուխով, եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եկեք քայլ անենք և տեսնենք, թե որտեղ եք հայտնվելու դուք և որտեղ եք տեսնելու մեզ: Թե՞ ձեր դուխը մենակ լաչառություն անելով է դրսևորվում…»։