Հարգելի Էդմոն, դեռ ժամանակ ունեք․․․ այլևս ոչինչ չի խանգարում ձեզ՝ միանալու ԲՀԿ-ի ՍԴ դիմելու ստորագրահավաքին․ Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանը կոչով դիմել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին ու մի շարք պատգամավորների՝ միանալու ԲՀԿ ստորագրահավաքին։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի Edmon Marukyan, Mane Tandilyan, Gevorg Gorgisyan, Taron Simonyan՝ անձամբ ճանաչում եմ ձեզ եւ հարգում եւ ընդունում եմ ձեր պառլամենտական տեսակը։ Ձեր նշած պայմանը վերացված է եւ այլեւս ոչինչ չի խանգարում ձեզ՝ միանալու ԲՀԿ-ի ՍԴ դիմելու ստորագրահավաքին։
Այլապես կնպաստեք ԱԺ-ում ընդդիմության հետ չափալաղով հարաբերվող անհավասարակշիռ վարչա ետի՝ Հայաստանում սահմանադրակսն հեղաշրջում իրականացնելու ծրագրին, ինչի հետեւանքները լինելու են անկանխատեսելի եւ ծանր...
Հարգելի Էդմոն, դեռ ժամանակ ունեք համարժեք գնահատելու ստեղծված լուրջ իրավիճակը եւ ձեր պատասխանատվության չափը»։