Հանրահավաքո՞վ եք վախեցնում, այ քեզ բան․ էս հիվանդ են․ Փաշինյանի անդրադարձը՝ Մինասյանին (տեսանյութ)
ԱԺ-ում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աննֆրադարձավ հնարավոր հանրահավաքների մասին լուրերին։ Նա հայտարարեց, որ իրենց հանրահավաքով չեն վախեցնի։
«Կորոնավիրուսը երկնային մանանայի նման թափել ա նրանց գլխին։ Քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս ա ստացել»,-ասաց նա՝ նկատի ունենալով նախկին իշխանության կողմից արվող հայտարարությունները։
«Եկել են սոցիալական բունտերից են խոսում, ախր դրանից դուք վախեցեք, մենք ինչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ դառնա։ Դուք վախեցեք, ձեր բենթլիներն են տուժելու։ Ուզո՞ւմ եք սոցիալակն բունտ, արեք, տեսնենք ո՞վ է տուժելու»,-ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցների հանրահավաքին նա նշեց, որ ընդամենը 200 մարդ էր հավաքվել։
«Հանրահավաքո՞վ եք վախեցնում, այ քեզ բան»,-ասաց Փաշինյանը։ Նրա հայտարարություններն ուղեկցվում էին իմքայլականների ցինիկ ծիծաղով։
Վերջում նա մեկ նախադասությամբ անդրադարձավ նաև Միքայել Մինասյանին։ ՈՒ թեև ըստ էության դա պատասխան չէր Մինասյանի կողմից հնրչեցված մեղադրանքներին, սակայն դա ևս ուրախացրեց իմքայլականներին։
«Ասում ա՝ դուրս եկեք ֆեյսբուքից․ արա դու հլը կուխնիայից դուրս արի նոր մյուսներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տու, թս հիվանդ են լրիվ»