«Միլանն» ու Ջանլուիջջի Դոննարուման պատրաստ են նոր պայմանագիր կնքել
Իտալական «Միլանը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումային։ Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից։
Իտալացի դարպասապահի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Դոննարուման մասնակցել է 28 հանդիպման և բաց է թողել 34 գնդակ։
Հիշեցնենք, որ 21-ամյա դարպասապահը նախնական համաձայնություն է հայտնել մնալ ակումբում և երկարաձգել պայմանագիրը։