Կրեմլը մանրամասնել է, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Մակրոնը տեսաքննարկման ժամանակ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե հատկապես ինչի՞ մասին են խոսելու տեսակոնֆերանսի ժամանակ Վլադիմիր Պուտինն ու Էմմանուել Մակրոնը։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Քննարկումը կկայանա հունիսի 26-ին։ Պեսկովը նշել է, որ երկու կողմերը կքննարկեն երկու երկրների հարաբերությունները, որը կօգնի դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։
Նախագահները կքննարկեն նաև Ուկրաինայի, Լիբիայի և Սիրիայի հարցերը։