Արթուր-Պյանիչ տրանսֆերները իրականություն կարող են դառնալ արդեն այս շաբաթ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխությանը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, արդեն այս շաբաթ հնարավոր է, որպեսզի տրանսֆերն իրականանա։
Զուգահեռաբար կատալոնական ակումբ կտեղափոխվի թուրինան թիմի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը։
Նշվում է նաև, որ Արթուրը իտալական թիմում կստանա անհամեմատ ավելի շատ աշխատավարձ, քան ստանում էր կատալոնական ակումբում։