Հայտնի է, թե ե՞րբ կբացվեն կինոթատրոնները Ռուսաստանում
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան նշել է, թե ե՞րբ երկրում կբացվեն կինոթատրոնները։
Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։ Նա ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ երկրում կինոթատրոնները կբացվեն հուլիսի 15-ից։
Ընդգծենք, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Ռուսաստանում և գրեթե ամբողջ աշխարհում փակվեցին մշակութային բոլոր կառույցները։