Սերխիո Ռամոսը իր կարիերան պետք է ավարտի «Ռեալում»․ Զինեդին Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի ավագ Սերխիո Ռամոսի ապագայի մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Ռամոսը մեր լիդերն է, ավագը, նա միշտ թիմին տանում է իր ետևից։Սերխիոն խաղում է այստեղ շատ երկար ժամանակ և նա պետք է կարիերան ավարտի «Ռեալում»։
Հիշեցնենք, որ Ռամոսը արքայական ակումբում հանդես է գալիս 2005 թվականից։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։34-ամյա իսպանացին այս մրցաշրջանում հանդես է եկել 29 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։