Վետերանների սխրանքը մարդկության սեփականությունն է. Պուտին (վիդեո)
Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը, որին մասնակցեցին լեգենդար T-34 տանկեր և СУ-100 ինքնաթիռներ, ինչպես նաև 200 միավոր ժամանակակից զինտեխնիկա, 75 ինքնաթիռ և 14 հազար զինծառայող:
Մինչ շքերթի մեկնարկը Կարմիր հրապարակ բերվեցին Ռուսաստանի դրոշը և լեգենդար Հաղթանակի դրոշը, որը 1945թ․-ին բարձրացվել էր Ռեյխստագի վրա։ Այս մասին գրում է Euronews-ը։
Շքերթը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Կենտրոնական հարթակում շքերթին հետևում էին Ռուսաստանի նախագահը, վետերաններն ու միջոցառման հյուրերը։
Այս տարի, Հաղթանակի օրվա կապակցությամբ, ի թիվս այլոց, Մոսկվայում էին Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Սերբիայի նախագահները:
Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հորդորեց հիշել, որ հենց սովետական ժողովրդի վրա էր ընկել նացիզմի դեմ պայքարի բեռը:
«Հայրենական մեծ պատերազմի վետերաններն ապրում են տարբեր երկրներում, բայց նրանց ընդհանուր սխրագործությունը չի կարելի բաժանել․ սա ամբողջ մարդկության սեփականությունն է»,- ընդգծեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը։
Նշենք, որ Կարմիր հրապարակով անցավ նաև հայկական զորախումբը՝ 75 սպա ու զինվոր, գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։