Ուժգին երկրաշարժ Մեքսիկայում․ կան զոհեր և վիրավորներ
Երեքշաբթի Մեքսիկայում տեղի է ունեցել 7,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ինչպես հայտնել է երկրի մշակույթի նախարարը, երկրաշարժի հետևանքով Օահաքա նահանգում քանդվել է ավելի քան 55 մշակութային կառույց։
Այդ կառույցներից 4-ը ստացել են շատ մեծ վնասվածքներ։ Վնասված շենքերի թվում են թանգարաններ, եկեղեցիներ և այլն մշակութային կառույցներ։ Երկրաշարժի հետևանքով վնասվածքներ է ստացել 30 մարդ։ Մահացել է 6-ը։